Ինչ կորոշվի ՀՀԿ մեկնարկած նիստում, ովքեր ինչ պաշտոններ կստանան. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն կորոշի` ովքեր են լինելու ԱԺ մշտական հանձնաժողովների իրենց նախագահները, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վահրամ Բաղդասարյանը կպահի իր պաշտոնը և կմնա խմբակցության ղեկավար:

Վեցերորդ գումարման ԱԺ-ն կունենա 9-ը մշտական հանձնաժողովներ: Դրանցից 6-ը բաժին կհասնի ՀՀԿ-ին: Հանրապետական կուսակցությունից պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Հրայր Թովմասյանը: Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կնշանակվի Արմեն Աշոտյանը, Խոսրով Հարությունյանի թեկնածությունը կառաջադրվի տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում կմնա Գագիկ Մինասյանը: Կորյուն նահապետյանը, թերևս, դարձյալ կգլխավորի  պաշտպանության հանձնաժողովը: Իսկ ահա Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները կմիավորվեն: Այդ հանձնաժողովի ղեկավար կնշանակվի Հակոբ Հակոբյանը:




Լրահոս