Այսօր՝ մայիսի 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սեւ գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երեւույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց եւ այլ թանկարժեք իրեր
Պայուսակը եւ պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի եւ զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, թե օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ եւ այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են Զվարթնոց օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար: