
ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր մահազած պայմանագրային զինծառայողի դեպքից: Քննիչները փորձում են հասկանալ, թե դեպքը ինչպես կարող էր տեղի ունենալ:
Նախնական տվյալներով, ըստ մեզ հասած տեղեկությունների, զինվորը մահացել է զենքի պատահական կրակոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: