
Թուրքիայի Թունջելիի նահանգի ոստիկանները վնասազերծել են պայթյուն նախապատրաստող մահապարտ ահաբեկչին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան կայանել է ԹունջելիՕվաջըք ավտոճանապարհին և ցանկացել պայթեցնել այն: Ոստիկանության կրակի արդյունքում ահաբեկիչը սպանվել է: Թունջելիի նահանգապետարանի հաղորդմամբ` դեպքի արդյունքում այլ տուժողներ չեն գրանցվել: