Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
Ստեղծագործություններ՝
- The Summer of Beautiful White Horse (Սպիտակ ձիու ամառը), 1938.
- My name is Aram (Իմ անունը Արամ է), 1940.
- The Human Comedy (Մարդկային կատակերգություն), 1943.
- Մարդկային կատակերգություն, Երևան, 1959։
- Վեսլի Ջեկսոնի արկածները, Երևան, 1965։
- Ընտիր երկեր, հատ. 1, Երևան, 1986, հատ. 2, Եր.,1987, հատ. 3, Եր., 1988, հատ. 4, Եր., 1991։
- Երկեր /100 ամյակի առթիվ/, հատ. 1-3, Երևան, 2008։
Ժառանգություն՝
- Նրա անվան կոչվել են դպրոց և համալսարան Երևանում։
- 2008 թվականը Հայաստանում նրա ծննդյան 100-ամյակին նվիրված տարին էր։