Երևանի մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները: Ի դեպ, Քանաքեռ-Զեյթունի ներկայիս թաղապետ Արտակ Հանիսյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի մտերիմն է, ով խորհրդարանական ընտրություններին եռանդուն կերպով աշխատել է հենց Միհրան Պողոսյանի համար:

Արաբկիր վարչական շրջանը ներկայումս ղեկավարում է Հովհաննես Վարդանյանը՝ Լիդեր Հովոն, ով թաղապետ նշանակվեց, ըստ էության, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, սակայն, ինչպես երևում է, ՀՅԴ-ին չի հաջողվում պահպանել թաղապետի պաշտոնը: Ի դեպ, և Հանիսյանը, և Հովհաննես Վարդանյանը, և Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը ավագանու կազմում չկան, իսկ մյուս համայնքապետերը ընդգրկված են ավագանու կազմում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս