«Սասնա ծռերի» գործով դատավորի կինը տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը քննող դատավոր՝ «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լիլիթ Գաբրիելյանը 2011 թ. 15 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել, 2012 թ.՝ 2000 ԱՄՆ դոլար, 2014 թ.՝ 10 հազար ԱՄՆ դոլար: 2014 թ. նա վաճառել է իր «Toyota Rav 4» ավտոմեքենան 11 հազար ԱՄՆ դոլարով եւ նույն տարում 21 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS RX» տեսակի ավտոմեքենա:

Նախորդ տարի Լիլիթ Գաբրիելյանը 5 միլիոն դրամ եկամուտ է ստացել շահաբաժնից, սակայն նրա հայտարարագրերում բացակայում է տեղեկությանը, թե որ ընկերությունում է նրա շահաբաժինը: Նույն տարում նրա դրամանական միջոցները հետեւյալ պատկերն են ունեցել՝ 5 հազար ԱՄՆ դոլար եւ 29 միլիոն դրամ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ տարի ունեցել է 10 միլիոն դրամ եւ 55 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել է մոտ 8 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամի գործը երեկ անջատվել է եւ ուղարկվել դատարան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս