Այսօր գումարվել է վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Ինչպես հայտնի է՝ վեցերորդ գումարման խորհրդարանն աշխատելու է ԱԺ նոր կանոնակարգով, որն էականորեն տարբերվում է նախկինից: Առաջին նիստը վարելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը (ՀՀԿ), ով ամենաավագ պատգամավորն է: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ից 9 դարձնելու հարցը:
Խորհրդարանի աշխատանքներն ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: