Ես չեմ իմանում ընտրակաշառք բաժանե՞լ են, թե՞ չեն բաժանել. Վարդան Այվազյանը` նախընտրական «ռազբորկաների» մասին. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը զրուցել է թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանի հետ։

-Պարոն Այվազյան, փաստորեն Դուք Ձեր պատգամավորական գործունեությամբ ավելի քիչ ձայներ հավաքեցիք, քան, օրինակ, Անդրանիկ Հարությունյանը, ով ընդամենը գազի գրասենյակի ղեկավար էր ու նրան քչերն էին ճանաչում: Նա թերեւս իր վարչական ու ֆինանսական լծակներով Ձեզնից շատ ավելի ձայներ ստացավ:

-Գիտեք ինչ կա, կա այն, ինչ կա: Փաստացի մենք խոսում ենք նրա մասին, ինչը եւս փաստ է: Ընտրողը պետք է ինքը որոշի, իսկ եթե ընտրողը նմանատիպ գնահատական ա տվել, ամեն ինչ նորմալ եմ համարում: Որեւէ աննորմալ բան չեմ տեսնում:

-Մամուլում տեղեկություն եղավ, որ ընտրությունների նախօրեին Ձեր ՀՀԿ մրցակիցներին կանչել եք «ռազբորկայի»` անարդար են վարվել, ձայներ են գողացել:

-Տենց բան չկա, ամեն մեկն իրա ձենն ա ստանում, ումից պետք ա ինչ պահանջես, մամուլն ա էլի:

-Նշանակո՞ւմ է, որ իրենք ավելի շատ ընտրակաշառք են բաժանել, որ շատ ձայներ են ստացել:

-Ես չեմ իմանում՝ ընտրակաշառք բաժանել են, թե չեն բաժանել: Ես տենց տեղեկություններ չունեմ: Ես ասում եմ՝ եղել է այն, ինչ փաստացի էսօրվա դրությամբ կա: Ես ոչ որեւէ խնդիր տեսնում եմ, ոչ էլ որեւէ բան կա: Ես իրանց կանչել եմ, ասել եմ: Նմանատիպ որեւէ բան տեղի չի ունեցել, որ մենք հանդիպենք, ասենք՝ դու ինձնից շատ ես տարել, ինձնից քիչ ես տարել, ձեր ասած՝ ռազբորկեքը: Մամուլի ֆանտազիաների արգասիքներն էին:

-Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, պարոն Այվազյան:

-Համենայն դեպս, Հայաստանի բնակչության 99,9%–ը պատգամավոր չէ, ես էլ պետք ա պարզապես ապրեմ: Բնականաբար, մի բան կանեմ էլի:

-Նոր կառավարությունում լինելու հույսեր չկան, չէ՞:

-Գիտեք ինչ կա, ես ոչ հույսերի հետ եմ կապված խոսում, ոչ էլ բան: Ես ոչ որեւէ ինֆորմացիա ունեմ, ոչ էլ բան: Կուսակցության անդամ եմ, կուսակցությունը ոնց կորոշի, տենց էլ կլինի, ինչի՞ մասին ա խոսքը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս