
«Այն ինչ ասել է Լավրովը, տեղավորվում է այն շրջանակներում, ինչ գրված է ռազմաբազայի գործառույթներում։ Իսկ գործառույթը հետևյալն է՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում բազան գործում է։ Այն չի կարող օգտագործվել այլ նպատակի համար, բացի նրանից, ինչ գրված է գործառույթներում»,- անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արված հայտարարությանը, թե ՀՀ-ում գործող ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել նաև ԻՊ-ի դեմ պայքարում, «Առավոտ»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար՝ Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Լավրովը նկատի ունի, որ եթե ԻՊ-ի կողմից լինի հարձակում ՀՀ-ի վրա, այո, բազան պատրաստ է։
«Ռազմաբազան միակողմանի չի կարող օգտագործվել, դա վերջինիս պայմանագրով է ամրագրված»,- նշել է Վ. Հարությունյանը։