ՖՈՏՈ. ԱԺ նիստի բացման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավորները ներկա չէին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ մեկնարկել է վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Առաջին նիստը վարում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը (ՀՀԿ), ով ամենաավագ պատգամավորն է: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նիստի բացման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավորները դահլիճում չէին:

Հավելենք, որ այսօրվա նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿ­ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ­-ն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-­ից 9 դարձնելու հարցը:




Լրահոս