
Bloomberg գործակալությունը հայտնում է, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ 35 միլիարդ դոլար են կորցրել՝ Դոնալդ Թրամփի նախագահության հետ կապված սկանդալների պատճառով:
Գործակալության տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, մեկ օրում կորցրել է 1 միլիարդ դոլար: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 83.6 միլիարդ դոլար, կորցրել է 1.7 միլիարդ դոլար: Իսկ Zara ապրանքանիշի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը նվազել է 325 միլիոն դոլարով:
Թրամփի հետ կապված քաղաքական սկանդալների պատճառով ամենաշատը տուժել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը. նա մեկ օրում կորցրել է 2 միլիարդ դոլար ընկերության բաժնետոմսերի գնի նվազման պատճառով: