ABC News-ը հայտնում է, որ կյանքի 52-րդ տարում մահացել է հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը:
Հաղորդված տեղեկության համաձայն՝ Քորնելի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հայտնել է, որ երաժիշտը մահացել է Դեթրոյտում մայիսի 17-ի գիշերը: Բամբերին մահն անվանել է «հանկարծակի և չսպասված»՝ նշելով, որ Քորնելի կինն ու ընտանիքը ցնցված են այդ փաստով: Ընտանիքի անդամները աշխատելու են դատաբժշկական փորձաքննող խմբի հետ՝ հասկանալու, թե ինչն է հանգեցրել երաժշտի մահվան: