Կառավարութունը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-­ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»:

Նշենք, որ ըստ օրենսդրության, ԱԺ անդրանիկ նիստում, այսօր կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահ նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից 20 օրվա ընթացքում նշանակվում են կառավարության անդամները, իսկ դրանից եւս 20 օրվա ընթացքում հաստատվում է կառավարության ծրագիրը:




Լրահոս