ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սեւանի Լճաշեն գյուղի հարակից ճանապարհը ե՞րբ է, ի վերջո, ասֆալտապատվելու, ինչքա՞ն գումար են հատկացրել դրա համար ու ե՞րբ կավարտեն էտ ամեն ինչը, հույս ունենա՞նք, որ վերջապես էտ տարածքը կասֆալտապատվի:ԷԴԳԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, 39 տարեկան, վարորդՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է Լճաշեն գյուղի հարակից ճանապարհին` Սեւան-Մարտունի-Գետափ 3-րդից 5-րդ կմ ջրածածկ հատվածներին, ապա այդտեղ ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն այս տարի` եղանակային բարենպաստ պայմանների պարագայում:Սուսաննա ՏոնոյանՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի խոսքով, պիտի գարունը գա, ծաղիկները բացվեն, արեւը սկսի ջերմություն տալ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը սկսի իրականացնել այդ խայտառակ ավտոճանապարհի ասֆալտապատումը: Ի դեպ, նշենք, որ ՀՀ պետբյուջեով այս տարվա համար արված հատկացումներում որեւէ կետ չկա: Երեկ պարզեցինք, որ Կառավարության պահուստային ֆոնդից արված հատկացումներով պետք է իրականացվի այս ասֆալտապատման ծրագիրը, որի համար հրահանգել է Սերժ Սարգսյանը:




Լրահոս