
Կառավարության այսօրվա նիստն արդեն մեկնարկել է: Նշենք, որ ըստ օրենսդրության, ԱԺ անդրանիկ նիստում, այսօր կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահ նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից 20 օրվա ընթացքում նշանակվում են կառավարության անդամները, իսկ դրանից եւս 20 օրվա ընթացքում հաստատվում է կառավարության ծրագիրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: