Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի օրակարգում այսօր ընդգրկված էր Ռաֆիկ Գրիգորյանին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:

Որոշման մեջ ասվում էր. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»: Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2012 թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ։

 




Լրահոս