
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները մայիսի 19-ից դադարեցնելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մայիսի 15-ի ԱԽ-6-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ լիազորությունները 2017 թվականի մայիսի 19-ից համարել դադարած»: