Այսօր Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները:
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է մշտական հանձնաժողովների ձեւավորման հարցը:
ՀՀԿ-ն առաջարկելու է, որ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվի 9-ի: Այդ դեպքում 6 հանձնաժողովների նախագահներ կլինեն ՀՀԿ-ից, իսկ 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից:
Ավելի ուշ տեղի կունենա մշտական հանձնաժողովների նախագահի ընտրությունը:
Հավելենք, որ ԱԺ փոխնախագահներն արդեն ընտրվել են: Նրանք են` Արփինե Հովհաննիսյան, Էդուարդ Շարմազանով, Միքայել Մելքումյան:
Խորհրդարանի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: