Ի՞նչ կապ ունի Իշխան Զաքարյանը ինքնաբացարկների դիմումների հետ. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հակասությունը հասել է գագաթնակետին: Իշխան Զաքարյանը ցանկանում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, սակայն ԲՀԿ առաջնորդն այն բաշխեց Միքայել Մելքումյանին:

Սա բավականին ծանր է տարել Վերահսկիչ պալատի նախկին նախագահը, և ասում են, չի բացառվում, որ նա ոչ միայն չմասնակցի ԱԺ-ի նիստերին, այլև վայր դնի մանդատը:

Ծառուկյանը Իշխան Զաքարյանին «չի տեսել» անգամ ԱԺ մշտական հանձնաժողովներից որևէ մեկի նախագահի աթոռին («Ծառուկյան» խմբակցությունն «ունենալու» է երեք մշտական հանձնաժողով): Ասում են նաև, որ Գագիկ Ծառուկյանը Իշխան Զաքարյանին է մեղադրում նաև ինքնաբացարկի դիմում գրած-հետ վերցրածների պատմությանը մասնակից լինելու մեջ»:




Լրահոս