Ինչո՞ւ ԱԺ պատգամավորները չեն երգում ՀՀ հիմնը. բառերը չգիտե՞ն. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկեց 6-րդ գումարման Ազգային ժողովը, որն այլեւս նախորդ տարիների խորհրդարանը չէ: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո այն ավելի լայն լիազորություններ ու պարտականություններ ունի:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով այս ամենը լավ շանս է, որ մեր երկրում Գերմանիայի կանցլերի «մակարդակի» կառավարության ղեկավար ընտրվի եւ նույնքան էլ ազդեցիկ կառավարություն ձեւավորվի: Բայց առաջին հայացքից եւ ամենայն հավանականությամբ, նման բարի ցանկություններն առայժմ դժվար թե հնարավոր լինի կյանքի կոչել եւ դրանք կմնան ընդամենը ցանկություն:

Խնդիրն այն է, որ հնարավոր չէ ուժեղ կառավարման համակարգ ունենալ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող անհատները (եւ ոչ միայն նրանք) տարրական հարգանք չունեն սեփական երկրի պետական խորհրդանիշների հանդեպ: Այսինքն, սեփական երկրի հանդեպ սերը սկսվում է գուցեեւ նման փոքր թվացող, բայց շատ կարեւոր ժեստերից, որն ամենաշատն է աչքի ընկնում կարեւոր արարողությունների ժամանակ:

Մեր խորհրդարանի պատգամավորներն այդպես էլ չեն հասկանում, որ իրենք պարտավոր են հարգել ՀՀ պետական խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանն ու դրոշը, նրանք այդպես էլ չսովորեցին հիմնի բառերն ու չերգեցին ՀՀ հիմնը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս