Ադրբեջանը շփման գծում հրթիռ է արձակել. ԵԱՀԿ Մինսկի խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-­ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: «Արմենպրես»­ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 1­-ի երեկոյից մինչև մայիսի 17­-ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ: Կան հակասական հաղորդումներ այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև դրանց հետևանքով կրած վնասների ու զոհերի մասին: Միսնկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել տեղեկություններ և վերլուծություններ՝ տիրող իրադրության մասին ավելի ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ստանալու համար: Համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար»:




Լրահոս