«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր դաձած Դավիթ Մանուկյանի համար պարտավորեցնող է ընտրատարածքում ամենից շատ ձայներ հավաքելը և լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կփորձի Կոտայքի բնակիչների ձայնն այստեղ լսելի դարձնել:
Դիտարկմանը, Հայաստանում կարծես սերնդափոխությունը հայրեր-որդիներ սկզբունքով է լինում (Դավիթ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է-խմբ.), նա նշեց. «Ինձ 21 հազար ՀՀ քաղաքացի ընտրել է, ես չգիտեմ` ում ինչ է փոխանցվում: Թե ինչու են ինձ ընտրել, պետք է դիմել Կոտայքի մարզի բնակիչներին: Մյուս քաղաքական գործունեություն ծավալած անձինք մորուց այդպես են ծնվե՞լ: Աստիճանաբար դարձել են չէ: Ես իհարկե հպարտանում եմ իմ հորով, բայց Կոտայքի մարզի բնակիչներն ընտրել են Դավիթ Մանուկյանին», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: