
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների համատեքստում երևանյան փողոցներում տեղադրվել են ծաղկային նոր կոմպոզիցիաներ:
Դիզայներական գեղեցիկ լուծումներով ու բնական ծաղիկներով հագեցած կոմպոզիցիաները տեղ են գտել քաղաքի մարդաշատ վայրերում, հետիոտնային անցումներում ու ճեմուղիներում: Տարվա ընթացքում ծաղկամաններում եղած սեզոնային բնական ծաղիկները պարբերաբար կթարմացվեն: