Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը մասնակցում են եվրոպական ակումբային առաջնություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը շարունակում է հանդես գալ Բունդեսլիգայում: Օրեր առաջ Դավթյանը «Շտրաուբենհարդտ» ակումբի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության առաջին տուրին եւ իր թիմին բերել չորս միավոր (օղակներ վարժություն` 14.2).

«Մի քանի օրից կմեկնեմ մասնակցելու առաջնության երրորդ տուրին, իսկ երկրորդը բաց կթողնեմ: Առաջնությունը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր: Կմասնակցեմ այնքան ժամանակ, որքան հրավիրեն: Մրցաշրջանի մի մասն անցկացվում է Եվրոպայի, մյուսը` աշխարհի առաջնությունից հետո»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Վահագն Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն էլ հայտնեց, որ այս օրերին միջազգային հարթակում հանդես է գալիս նաեւ Արթուր Դավթյանը (բազմամարտ): Նա մասնակցում է Ֆրանսիայի առաջնությանը:




Լրահոս