
Իրանում ուրբաթ ընտրողների մեծ հոսքի պատճառով երկու ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:
Քվեարկության ժամերը երկարաձգվել են երկու ժամով մինչև երեկոյանը ժամը 8-ը:
Նշվում է, որ ընտրատեղամասերը բացվել էին առավոտյան ժամը 8-ին և պետք է փակվեին երեկոյան ժամը 6-ին:
Նշենք, որ երկրում նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, բացվել է 63 հազար տեղամաս:
Իրանի նախագահի թեկնածուները 4-ն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: