Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակային անակնկալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  30.80C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       6.40C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.80C




Լրահոս