«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դժգոհություններ ստանալ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից: Խնդիրն այն է, որ նրանք արդեն հինգ ամիս է, ինչ չեն ստացել իրենց անհրաժեշտ պրոթեզներն ու օրթեզները: Ավելին՝ շատերը հեռավոր մարզերից գալիս, հասնում են Երեւան, բայց մի ստորագրության կամ թղթի պատճառով իրենց հետ են ուղարկում: Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, չնայած բարձրաձայնված խնդիրներին ու բողոքներին, շարունակում է ջայլամի քաղաքականություն վարել:
Եւ այսքանից հետո Ասատրյանին վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է կրկին նշանակել նախարար՝ այդպես, փաստորեն, ինքն էլ պատասխանատվություն կիսելով նրա վարած ապաշնորհ քաղաքականության եւ ընդհանրապես, նրա ձախողումների ու նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկների կոռուպցիոն սկանդալների համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: