«Վերնիսաժ» տոնավաճառի մոտ 38-ամյա տղամարդ է դանակահարվել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին՝ երեկոյան, դանակահարության դեպք է  գրանցվել Երևանում։  «Վերնիսաժ»  տոնավաճառի մոտ  դանակահարվել է 38-ամյա Արմեն Պառավյանը։  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական  բաժնի  աշխատակից  Զարզանդ  Գաբրիելյանն  ասել է, որ նախօրեին  ժամը 21։15-ին  «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության  Կենտրոնական   բաժին  ահազանգ է ստացվել, որ «ձախ  գոտկային շրջանի  կտրված-ծակած  վերք»  ախտորոշմամբ  իրենց մոտ  բուժօգնության  է տեղափոխվել  մի երիտասարդ։

Մեկնած խումբը պարզել է, որ երիտասարդը  վնասվածքը ստացել է Հանրապետության  փողոցում  վիճաբանության ժամանակ։  «Ձեռնարկված միջոցառումների  շրջանակներում  պարզվել է  դանակահարությունը  կատարողի ինքնությունը, համապատասխան  միջոցառումներ են իրականացվում վերջինիս  և հանցագործության գործիք  դանակը  հայտնաբերելու ուղղությամբ»,-ասել է Գաբրիելյանը։  Վերջինս հավելել է, որ նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս