The Guardian-ը հայտնում է, որ Լիբիայի հարավային հատվածում գտնվող կառավարական ավիաբազայի վրա հարձակում է իրագործվել, իչչի հետևանքով հետևանքով 141 մարդ է զոհվել:
The Guardian-ի փոխանցմամբ ՝ զոհվածների մեծ մասը Լիբիայի ազգային բանակի զինվորներ են, մնացածը՝ խաղաղ բնակիչներ: Հայտնի է, որ զինվորները վերադառնում էին ռազմաշքերթից ու զինված չէին:
Պարբերականը նշում է, որ մայրաքաղաք Տրիպոլիում հաստատված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ:
Ենթադրվում է, որ ավիաբազայի վրա «Երրորդ ուժ» զինված խմբավորման ջոկատներն են հարձակվել, որոնց աջակցում են երկրի այլ տարածքներում հաստատված գրոհայինները: