
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեքսիկան սնանկ պետություն է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մեքսիկան վերածվել է սնանկ պետության՝ բռնությունների, անհավասարության և թմրավաճառության պատճառով»,- ասել է նա։
Մադուրոյի խոսքով՝ Մեքսիկայի իշխանությունները ոչինչ չեն անում ԱՄՆ իշխանությունների հարձակումներից մեքսիկացիներին պաշտպանելու համար։
«Թրամփը հարձակվում է Մեքսիկայի վրա, իսկ Մեքսիկայում չկա կառավարություն, որը կպաշտպաներ մեքսիկացիներին»,- ասել է Մադուրոն։