
«ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը հայտնում է, որ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:
5,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06.02 –ին՝ Սան Պատրիսիո քաղաքից 209 կմ հեռավորության վրա:
Ավերածությունների եւ հնարավոր զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: