Արմավիրի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը. ինչ են նրանք պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակ է: Ակնաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ, Հայկաշեն, Գրիբոյեդով և մի քանի այլ գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը:

ArmLur.am-ը զրուցեց Ակնաշենի համայնքապետ Միսակ Միսակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են գյուղացիները փակել ճանապարհահատվածը, և որոնք են նրանց պահանջները:

«Վարունգ են արտահանում, չի վաճառվում: Փոխմարզպետները եկել են, ժողովրդի հետ խորհրդակցեցին, հիմա գնալու են նախարարի հետ հանդիպեն, այդ հարցերին լուծում տան, որ ճանապարհ բացեն մի քիչ ավելի ազատ արտահանվի: Հիմա արդեն ճանապարհը բացում են: Պայմանավորվեցին, որ երկու օրվա ընթացքում իրենց դրական պատասխան տան»,- ի պատասխան մեր հարցի` ասաց համայնքապետը:

Դիտարկմանը` ինչու է այս խնդիրն առաջացել, Միսակյանն ասաց. «Էժան է վաճառվում, ֆուռերով բերել են: Գյուղացիների ասելով` Սպայկա ընկերությունն է, շուկա են մտցրել, հիմա գյուղացու մթերքը չի վաճառվում: Պահանջն այն է, որ այդ ընկերությունները, որ ունեն հնարավորություններ, գոնե դուրս արտահանեն, որ իրենք կարողանան մի քիչ այստեղ վաճառեն»:

Արփինե Թովմասյան

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս