Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնում է, որ իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնում են՝ կապված է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով: Այս գործով Ինեսսա Պետրոսյանը տուժող կողմից ներկայացուցիչն է։
«Ինչպես գիտեք ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»,-գրել է փաստաբանը՝ հրապարակելով նամակների լուսանկարները: