Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրադարձությունները սկսել են նոր հունով ընթանալ:
Եւ այսպես՝ նախօրեին նոր խորհրդարանի բացման նիստի ուղերձում Սերժ Սարգսյանը ծավալուն անդրադարձ է կատարել ԼՂ խնդրին:
Ուշագրավ է փաստը, որ առաջին անգամ Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարում է օր առաջ ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտության մասին եւ հայտարարում, թե չի ցանկանում հաջորդ սերունդների ուսերին դնել խնդրի լուծման ծանրությունը: Գոնե իր նախագահության օրոք Սերժ Սարգսյանն այսպես բացահայտ չէր հայտարարել ստատուս-քվոն փոխելու եւ հաջորդ սերունդների վրա բեռ չդնելու պատրաստակամության մասին: Միայն խոսվել է, որ դեռ 2011թ. Կազանում Հայաստանը պատրաստ է եղել ստորագրելու փաստաթուղթը, իսկ ահա Ադրբեջանը վիժեցրել է այն՝ նոր առաջարկներ ներկայացնելով:
Միաժամանակ նկատենք՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին նաեւ՝ ՌԴ ԱԳՆ-ն եւ Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն հնչեցրել: Ու կրկին առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե ընդանուր ձեւակերպումներով կողմերին է կոչ անում խաղաղություն պահպանելը, այլ կոնկրետ պաշտոնական Բաքվին:
Այս ամենը, թերեւս, հազիվ թե պատահականություն լինի, ու տպավորություն է, թե, այնուամենայնիվ, կողմերին տանում են ԼՂ խնդրի լուծման: Թե ինչո՞վ կավարտվի այս ամենը, եւ արդյո՞ք այս անգամ ՌԴ-ին կհաջողվի հասնել հարցի կարգավորման, ցույց կտա ժամանակը:
Մանրամասները՝ տեսանյութում
Արման Գալոյան,Հովսեփ Ենոքյան