Թերևս ոչ մեկ անգամ եք լսել այն մասին, որ օրվա ընթացքում հարկավոր է խմել մի քանի բաժակ ջուր: Իհարկե, դա լավ սովորույթ է: Սակայն սառը ջրի փոխարեն ցանկալի է նախապատվություն տալ տաքին, քանի որ վերջինս ունի մի քանի առավելություններ:
Ազդեցություն մարսողական համակարգի վրա
Սառը ջուրը նպաստում է յուղերի կարծրացմանը, որոնք կան սննդի մեջ և հենց դրանով էլ դանդաղեցնում է մարսողությունը: Տաք ջուրը, հակառակը, օգնում է սննդի ավելի արագ մարսմանը և օգնում է ազատվել նաւ փորկապությունից:
Ազդեցություն շնչառական համակարգի վրա
Սառը ջուրն առաջացնում է լորձի կուտակում, որը մեծացնում է շնչառական համակարգի ինֆեկցիայի հնարավորությունը և կարող է հանգեցնել կոկորդի ցավի: Տաք ջրի էֆֆեկտը հակատակն է. այն փափկեցնում է կոկորդը և հանում է գրգռվածությունը: Այն օգտակար է ինչպես հիվանդությունների, այլ նաև բերանում չորությունից ազատվելու համար:
Ազդեցություն նյարդային համակարգի վրա
Սառը ջուրը գլխացավի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ սառը ջուրը կարող է առաջացնել միգրենային ցավեր: Տաք ջուրը, հակառակը, հանում է ցավը: Հատկապես այն օգնում է ազատվել սպազմերից: