
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջփրկարարական ջոկատներում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության փրկարարական տեխնիկայի և սարքավորումների բաժնի պետ Գուրգեն Ագարյանին և Հայռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կադրերի գծով ավագ հրահանգիչ Նելլի Ծուղունյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Շիրակի ՄՓՎ Ախուրյանի հրշեջփրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հրաչ Սերոբյանին՝ փ/ծ մայորի կոչում: