Առաջիկա օրերի համար եղանակն անակնկալներ է պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում: Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, նշված մարզերում` ինտենսիվ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 25-30 մ/վ:

Հանրապետության տարածքում մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի, 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:




Լրահոս