
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է ծովային առյուծը հարձակվել երեխայի վրա: Դեպքը տեղի է ունեցել Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգում: Կենդանին վայրկյանների ընթացքում դուրս է գալիս ջրից, բռնում երեխային և իջեցնում ջուրը:
Երեխային օգնության են հասել անցորդներն ու ընտանիքի անդամները: Արդյունքում նրան հաջողվել է փրկել: Նրա հետևից ցատկած տղամարդը սկզբում տալիս է երեխային, ապա ներկաների օգնությամբ փրկվում անձամբ: Դեպքի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան: