Իմ քարը ծանր է. Գաբի Գալոյանը` իր հասցեին հնչած քննադատությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Գաբի Գալոյանը անակնկալ է պատրաստում իր երկրպագուների համար: Նա շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր տեսահոլովակ, որը կնվիրի հայ զինվորներին. «Երգը Հայաստանի մասին է, հեղինակը Մանե Հակոբյանն է: Այս ստեղծագործությունը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում, քանի որ զինվորներին ոգեկոչելու միտում ունի: Այն նվիրված է 1990-ականներից մեր սահմաններն ամուր պահող տղաներին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գաբին:

Բացի այդ` երգչուհին հայտնեց, որ աշխատում է մի քանի փոփ երգերի վրա: «Չեմ ուզում հեռանալ այս ժանրից, ամեն դեպքում, այն ամենահարազատն է ինձ»,-հավելեց նա: Մեր հարցին, թե արդյո՞ք առաջիկայում Գաբիի արտաքին տեսքին առնչվող կտրուկ փոփոխությունների ականատեսը կլգավիգաբօիինենք, երգչուհին պատասխանեց. «Առհասարակ, իմ տեսահոլովակներում ներկայացված կերպարների միջեւ ոչ մի նմանություն չկա: Ես հատուկ կերպով փոփոխությունների չեմ դիմում, պարզապես «քամելեոն» տեսակ եմ, ամեն բան ինքնըստինքյան է ստացվում»:

Անդրադառնալով հարցին, թե չի՞ վախենում, արդյոք, հանդիսատեսի մի զանգվածի քննադատություններից` կապված իր բաց, համարձակ կերպարների հետ, Գաբին անկեղծացավ. «Իմ քարը ծանր է, ծնկից երկու սանտիմետ վերեւ զգեստ կրելու դեպքում նույնիսկ հայտնվում եմ թիրախում: Չեմ հասկանում` ինչու է իմ դեպքում այդպես, երբ մի շարք արտիստներ շատ ավելի համարձակ են, քան ես: Ամեն դեպքում, վախ չունեմ, որովհետեւ չեմ կարծում, թե չափն անցնում եմ:

Ժողովրդական երգեր մատուցելիս կրում եմ տարազ, փոփ երգերի դեպքում` ավելի բաց զգեստներ»: Խոսելով առաջիկայի ծրագրերից` Գաբին տեղեկացրեց, որ արտերկրից, մասնավորապես` Մոնրեալից, Բեյրութից, համերգների հրավերներ ունի. «Սփյուռքում կայանալիք համերգների շրջանակում շեշտը կդրվի ժողովրդական երգերի վրա, բայց, իհարկե կներկայացնեմ նաեւ փոփ ժանրի գործեր»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս