ՖՈՏՈ. Ով է ինքնասպանություն գործել ցանկացող քաղաքացին. նա հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է` 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» հիվանդանոցային համալիր:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարող տղամարդու անունը Հրաչ է, ով ինչ-որ խնդիրներ ունի ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողների հետ ու հիմա նման եղանակով փորձում է իր խնդիրները կարգավորել:

Լուսանկարները՝  shamshyan.com-ի




Լրահոս