Կան բազմաթիվ վարժություններ՝ մկանների ամրացման համար, սակայն ամենաարդյունավետը թերևս «տիբեթյան մարգարիտներն են»: Տիբեթի վարդապետների հին մեթոդը ոչ միայն կօգնի, որ բոլոր մկանները գործեն, այլ նաև կնպաստի օրգանիզմի աշխատանքի կանոնակարգմանը:
Adme.ru-ն արդեն փորձել է և համոզվել, որ այս վարժություններն իսկապես պարզ են և շատ քիչ ժամանակ են խլում:
- Կանգնում ենք ուղիղ, ձեռքերը՝ ուսերի լայնությամբ: Պահում ենք դրանք զուգահեռ վարժության ողջ ընթացքում:
- Սկսում ենք պտտվել ժամ սլաքի ուղղությամբ ձեր առանցքի շուրջը՝ մինչ թեթև գլխապտույտ կզգաք: Սկզբի համար դա կլինի 3-6 պտույտ հետո:
- Պառկում ենք մեջքի վրա, ձեռքերը դնում գետնին:
- Խորը շնչելու ժամանակ գլուխն ու ոտքերը բարձրացնում ենք վեր՝ ձգտելով չկտրել գետնից ուսերն ու հետույքը: Այնուհետև արտաշնչելու ընթացքում վերադառնում ենք ելման դիրք:
- Նստում ենք ծնկների վրա, ձեռքերը՝ մարմնի երկարությամբ: Ձեռքերը դնում ենք կոնքերի վրա, գլուխն առաջ ենք կախում և որքան հնարավոր է շնչում:
- Այնուհետև գլուխը միանգամից ետ ենք կախում: Խորն արտաշնչելուց հետո վերադառնում ենք առաջին դիրքին:
- Նստում ենք գետնի վրա, ուղղում ենք առաջ ոտքերը: Ձեռքերն այնպես ենք դնում գետնին, որպեսզի մատները մարմնին զուգահեռ լինեն: Շնչում ենք և գլուխն իջեցնում դեպի կրծքավանդակը:
- Արտաշնչելու ժամանակգ գլուխը որքան հնարավոր է հետ ենք տանում: Մենք պետք է զուգահեռ հորիզոնական դիրքի վրա լինենք՝ հենվելով ձեռքերի և ոտքերի վրա:
Ընդհանուր կանոններ
Ամենակարևորը պարբերաբար կիրառումն է: Վարժություններն անում ենք օրական մեկ ագամ: Եթե մաքսիմալ արդյունքի ենք ցանկանում հասնել, ապա այս սխեմայով պետք է առաջ գնանք:
Առաջին շաբաթ- յուրաքանչյուր վարժություն կրկնեք երեք անգամ,
Երկրորդ շաբաթ-5 անգամ
Երրորդ շաբաթ – 7 անգամ: