ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռեալ»-ը՝ Իսպանիայի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Լա Ռոսալեդա» ստադիոնում հանդիպեց  «Մալագային»: Խաղն ավարտվեց արքայական ակումբի հաղթանակով՝  2:0:

Գոլով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Այս հաղթանակի շնորհիվ ակումբը 33-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մալագա». Կամենի, Տորես, Ռիկա, Վիլյանուևա, Էրնանդես, Կամաչո, Ռեսիո, Ֆորնալս, Ռոդրիգես, Կեկո, Սանդրո

«Ռեալ». Նավաս, Դանիլո, Մարսելո, Վարան, Ռամոս, Կասեմիրո, Իսկո, Կրոս, Մոդրիչ, Բենզեմա, Ռոնալդու




Լրահոս