Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 15-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2600 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 503հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 17 բողոքի:
2017 թվականի մայիսի 15-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2422 քաղաքացի: