
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ – Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ նպատակով վաղը` մայիսի 23-ին առավոտյան ժամը 600-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: