
Հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է ռուսական «Իզվեստիա» («Известия») թերթի խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել դրա վերանորոգումը։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ նախագիծը ենթադրում է նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծում:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնում է, որ վերանորոգման նախագծում խմբի ներդրումների արժեքը կկազմի մոտ 150 միլիոն դոլար: Նշվում է, որ Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող շենքի ճակատամասն ամբողջությամբ պահպանվելու է, իսկ վերանորոգման արդյունքում հայտնվելու է նոր համալիր, որը ներառելու է 250 համարով հյուրանոց, գրասենյակային հատված, ինչպես նաև հանրային սննդի ու առևտրի կետեր: