Քանի զոհված զինծառայողների ընտանիքների է փոխհատուցում տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է զինված ուժերում զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը: Առաջին երկու փոխանցումները կատարվել են մարտի 21-ին՝  պարտադիր ժամկետային զինծառայողներ Գոռ Գարեգինյանի և Անդրանիկ Մուսիկյանի ընտանիքներին:

Հիմնադրամը շահառուների համար բացել է հատուկ բանկային հաշիվներ, որոնց էլ փոխանցվել են միանվագ 10-ական միլիոն դրամ փոխհատուցումները:

Մայիսի 2-ին որոշում է կայացvել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 5 զինծառայողների ընտանիքների: Պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանի, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Կարեն Մարատի Ուլուբաբյանի, սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 հազար, 250 հազար և  300 հազար դրամ:

Կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարութունյանի և սպայական կազմի ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյանի ընտանիքներին ևս կփոխանցի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 հազար և 300 հազարդրամ:




Լրահոս