ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես դատավորը «բռնվեց» հանցանքի պահին. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ կաշառքի գործով կալանավորվեց Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ու նա միակ դատավորը չէ, որ կաշառքի գործով կալանավորվում է եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր, թե որ գործով է կալանավորվել դատավորը:

Գրել էինք, որ դատավոր Լեւոն Արազյանը մայիսի 5-ին վճիռ է կայացրել Վեդի քաղաքի բնակիչ Գրիգոր Շամասուրյանի գործով: Պարզել էինք, որ Գրիգոր Շամասուրյանը, իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի 05 OL 578 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 1.800 ԱՄՆ դոլարով վաճառել էր Այգավան համայնքի բնակիչ Արթուր Նիկողոսյանին: 2016 թվականի դեկտեմբերի սկզբներից սկսած Գրիգոր Շամասուրյանը Արթուր Նիկողոսյանից պահանջել էր պարտք մնացած գումարը, սակայն վերջինս պատճառաբանել է, որ գումար չունի, ժամանակ է խնդրել: Գրիգոր Շամասուրյանը՝ ենթադրելով, որ Արթուր Նիկողոսյանը խաբում է իրեն, գնացել է Նիկողոսյանի տան բակ, տարել է այնտեղ կայանված իր մեքենան եւ ես մեկ այլ մեքենա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս