Հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ծնված հնգյակից ողջ մնացած երկուսի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

Նա նշեց, որ այժմ փոքրիկները ոչ թե ամենօրյա բուժում են ստանում, այլ խնամք, և դեռ երկու ամիս էլ կմնան հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են շարունակական ինտենսիվ խնամք: Մոտ 2 ամիս պետք է մնան հիվանդանոցում, որ քաշ ավելացնեն: Այս պահին կարող ենք ասել, որ երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ էր լույս աշխարհ եկել: Ավելի ուշ 5 նորածիններից 3-ը մահացել էին։




Լրահոս