Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել լոլիկի ներմուծումը Թուրքիայից: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Երկրի գյուղատնտեսության նախարարությունը այս որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ դրանով Իրաքը մտադիր է աջակցել տեղական արտադրողներին:
Պարբերականը հիշեցնում է, որ Իրաքը համարվում էր Թուրքիայից լոլիկ արտահանող ամենաառանցքային երկրներից մեկը: 2014 թվականին Թուրքիայից արտահանել էր 98,5 մլն դոլարի, 2015 թվականին՝ 82,8 մլն դոլարի լոլիկ: